Հայկ Մարկոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Ի գիտություն բոլոր նրանց ովքեր տգիտաբար շահարկում են Հայկական բանակն ու Հայ զինվորի անունը,
Հայկական բանակը ապահովված է անհրաժեշտ հագուստով, սնունդով, տրանսպորտային միջոցներով և տեխնիկայով։

Լոս Անջելեսում տարբեր անհատներ ու կազմակերպություններ անկանոն ու անորոշ դրամահավաքներ են սկսել շահարկելով հայկական բանակի, հայ զինվորի անունը, ոմանք գիտակցաբար կամ ոչ այնքան իրենց իրավունք են վերապահել զինվորի համար Հայաստան ուղարկելու նպատակով հայտարարություններ տարածել և խնդրել համայնքին օգնել հնարավոր ամեն ինչով․ ներքնազգեստ, նասկի և այլն, սանիտարահիգիենիկ պարագաներ, օրինակ՝ ատամի խոզանակ ու մածուկ, ամեն տեսակի սնունդ, քաղցրավենիք․․․ Սոց․ ցանցերի միջոցով տարածվող հայտարարություններում նշվում է, որ մարդիկ բերեն այն ամենը, ինչը հնարավոր է օդանավով Հայասան և Արցախ տեղափոխելու համար։

Շատերը հասկանում են, որ Հայաստանի պատերազմական դրությունը հնարավորություն է գումարներ աշխատլու համար, իսկ մենք հստակ գիտակցում ենք ու գիտենք, որ պետք է կանխել զինվորի անունը շահարկելով գումարներ կորզող ու մարդկանց վստահությունը չարաշահող բախտախնդիրներին։


Խնդրում և Պահանջում ենք, Հայաստանին օգնել ցանկացող բոլոր մարդկանց իրենց օգնությունը տրամադրել ստորև նշված հիմնադրամներին։


«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» https://www.1000plus.am/en/ 
Armenian Wounded Heroes Fund, «Վիրավոր հայ հերոսների հիմնադրամ» https://armenianwoundedheroes.com/  
«Հայաստան համահայկական հիմնադրամ» https://www.himnadram.org/en 
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ https://www.helpheroes.am/