ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը հանդես է եկել հայտարարությամբ․

«Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:


Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է,
Աստված պահապան Հայ ժողովրդին»։