Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին, տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են Արցախում շախմատի զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում շախմատի դասավանդմանը, ինչը, Նախագահի բնութագրմամբ, կարևոր է ինչպես վերոհիշյալ մարզաձևի, այնպես էլ մատաղ սերնդի մտավոր ու վերլուծական կարողությունների զարգացման տեսանկյուններից: