Քիչ առաջ տեղեկություն ստացանք Վարդենիսից, որ հակառակորդը կրկին սկսել է հրետակոծությունը ՀՀ Սահմանների վրա՝ Վարդենիսի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծվել է Վարդենիսից դեպի Սոթք գնացող ճանապարհը։
Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանն ասաց, որ ողջ օրվա ընթացքում ԱԹՍ-ներով գրոհ է եղել, աշխատել է նաև հրետանի։