«Ժամանակի» տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանն իր արձակուրդի մի մասը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Հունաստանում անցկացնելուց հետո միայնակ մեկնել է Բադեն-Բադեն՝ մի քանի օր եւս շարունակելու հանգիստը:
Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ Բադեն-Բադենից Սերժ Սարգսյանն օգոստոսի 4-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը, որից հետո կվերադառնա Հայաստան:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդ է մեկնել հուլիսի 22-ից: Նա անցած ամիս եւս մեկնել էր կարճատեւ արձակուրդ, որն անցկացրել էր արտերկրում»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):