Ղարաբաղյան հակամարտության գոտում թաքֆիր-ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է խաղաղության ու անվտանգության համար: Այս մասին Twitter- ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը:
Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ճանապարհը պատերազմի անհապաղ դադարեցումն է և քաղաքական բանակցությունները:
«Իրանի սահմանների վրա բացարձակ անվտանգության պահպանումը Թեհրանի գերխնդիրն է, և Թեհրանը ոչ մի բացառություն չի անի որևէ երկրի համար», – ընդգծել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը: