Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել, ասվում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի հաղորդագրության մեջ: Նրանք եղել են Անկարայի կողմից ուղարկված սիրիացի 850 վարձկանների շարքում, որոնց Թուրքիան ուղարկել էր ադրբեջանցիների կողմից մարտերին մասնակցելու համար, փոխանցում է Al Arabiya-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3.000-4.000 զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով: