«Սեպտեմբերի 27-ին նահատակված հերոս որդուս՝ լեյտենանտ ՍՄԲԱՏ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ վեջին լուսանկարն է, նկարված Հադրութ քաղաքում զոհվելուց 3 օր առաջ՝ հոկտեմբերի 24֊ին։Երբ գնացել էր Հադրութի իր ապրած վարձով տնից անձնական իրերի ու պիտույքների մնացյալ վերջին մասը բերելու Ջաբրաիլի հանրակացարան(ամիսներ առաջ ծառայում էր Հադրութ քաղաքի N զորամասում)" ։ Այս մասին ՖԲ իր էջում գրել է նրա հայրը՝ Հմայակ Մազմանյանը։
«Խոհուն ու տաղանդավոր որդիս,որը միշտ հեգնական ժպիտով ծիծաղկոտ արտահայտություն ուներ,անչափ նիհար տեսք ունի այստեղ(երբեք այդպիսին չէր եղել) և շատ տխուր ու մտահոգ արտաքին ունի,կարծես գուշակում էր օրեր անց գալիք արհավիրքը։Ես չեմ փոշմանում,նաև անչափ հպարտանում եմ,որ Հայրենիքի համար հերոս առյուծ որդի ենք ծնել,կրթել,դաստիարակել ու մեծացրել։
Փառք նահատակված հերոս Սմբատիս ու մեր նահատակված բոլոր առյուծ հերոսներին...»,-եզրափակել է նա։