Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ:
ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավված են թուրքական ռազմաօդային ուժերը:
Ներկայացվող նյութերում արձանագրված են թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ խոսակցություններ, որոնցում ակնհայտ Թուրքիայի մասնակցությունը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ Արցախի օդային տարածքում մարտական գործողությունների:
Ավելին, առպկա են ընթացող ռազմական գործողություններում ադրբեջանական կողմից ահաբեկիչների մասնակցության իրողությունը հաստատող փաստական տվյալներ, որոնք առավել քան հավաստի են դառնում ադրբեջանցի զինվորի եւ արաբ վարձկանի միջեւ ռազմական գործողությունների վերաբերյալ ծավալվող զրույցի ընթացքում:
Բացի այդ տեղեկություններ են ձեռք բերվել, որ վարձկան ահաբեկիչների շրջանում առկա են ծայրահեղ խուճապային տրամադրություններ, որոնք փաստվում են ն նրանց խոսակցություններով:
Մանրամասները՝ տեսանյութում