Ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանուհի է ճանաչվել Անջելինա Ջոլին: Համաձայն հուլիսի 29-ին Forbes պարբերականի կողմից ներկայացրած վարկանիշային աղյուսակի դերասանուհու եկամուտը 2012 հունիսից մինչև 2013 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է 33 միլիոն դոլար:

Ջոլիի եկամուտի մեծ մասը կազմել է «Մալեֆիսենթ» կինոնկարում կախարդի դերի համար ստացած հոնորարը, որը էկրան է դուրս գալու 2014 թվականին: Այդ դերի համար դերասանուհին ստացել է 15 մլն դոլար:

Լավագույն եռյակի մեջ են մտել նաև Ջենիֆեր Լոուրենսը և Քրիսթիեն Ստյուարտը: Առաջինը վերոնշյալ ժամանակահատվածում ստացել է 24 մլն դոլար և իր եկամուտները ապահովել է «Սոված խաղեր» և «Իքս մարդիկ» կինոնկարներով:

Քրիստեն Ստյուարտը, ով անցած տարի գլխավորում էր աղյուսակը, այս տարի հայտնվել է երրորդ հորիզոնականում: «Մթնշաղ» Սագայի նկարահանումների ավարտը մեծ վնաս է հասցրել նրա եկամուտներին, նրա տարեկան եկամուտը նվազել է 34.5 մլն-ից մինչև 22 մլն դոլար: Ստյուարտը նկարահանվել է նաև մեկ այլ եկամտաբեր կինոնկարում արկածային ժանրի մեջ «Սպիտակաձյունիկը և որսորդը», ինչից հետո սկսել է անկախ ծրագրերի իրականացումը այդ թվում Ջեք Քերուակի «Ճանապարհին» վեպի էկրանավորումը:

Ընդհանուր առմամբ ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների աղյուսակը ունի հետյալ տեսքը.

  1. Անջելինա Ջոլին(33 մլն դոլար)
  2. Ջենիֆեր Լոուրենսը(26 մլն դոլար)
  3. Քրիստիեն Ստյուրարտը(22 մլն դոլար)
  4. Ջենիֆեր Էնիսթոն(20 մլն դոլար)
  5. Էմմա Սթոուն(16 մլն դոլար)
  6. Շարլիս Թերոն(15 մլն դոլար)
  7. Սանդրա Բալոք(14 մլն դոլար)
  8. Նաթալի Փորթման(14 մլն դոլար)
  9. Միլա Կունիս(11 մլն դոլար)
  10. Ջուլիա Ռոբերթս(11 մլն դոլար)