Արցախի ՊԲ-ն Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Ադրբեջանի կողմից դա հերթական հերյուրանքն է, որովհետև Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասել է Պողոսյանը:
Վահրամ Պողոսյանը շեշտել է, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել: