«Նշանակետ թիվ 2` Մինգեչաուրի ՋԷԿ, չշփոթել ՀԷԿ-հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը` կից ներկայացնելով լուսանկարներ:
Ավելի վաղ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություն էր հրապարակել գեներալ Արշավիր Ղարամյանի զոհվելու վերաբերյալ, ինչին վերջինը հումորային արձագանք էր տվել. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»: