Երկուշաբթի գիշեր լույս երեքշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել հերթական ՃՏՊ-ն բեռնատարի մասնակցությամբ: Բեռնատարի վարորդը 40 ամյա Հայաստանի քաղաքացի Հակոբ անունով մի մարդ է, ով Մարշալ Կատուկովի անվան փողոցի վրա գտնվող «Յանտար» սպորտի դպրոցի դիմաց բախվել է 30 համարի տրամվային:
«Ես արդեն ռուս եմ, կարող եմ ցույց տալ անձնագիրս»,- հայտարարել է Հակոբը Комсомольская Правда-ի լրագրողներին և ավելացրել,«Իհարկե ես չեմ տեսել այդ տրամվայը, ամբողջ ուշադրությունս մարդատար ավտոմեքենային էր,որը ընթանում էր ձախից, ես վախում էի ճզմել այն, իսկ այնուհետև հանկարծակի նրա հետևից դուրս եկավ տրամվայը»:
Տրամվայի ուղեկցորդուհին հրաշքով է փրկվել: Նա թռել է սալոն,որտեղ այդ պահին գտնվել է երկու երիտասարդ: Նրանք ոստիկանություն են կանչել և փախել դեպքի վայրից,իսկ հնարավոր է նաև տուն են գնացել: Տրամվայը վերջինն էր և մինչև Կրասնոպրեսենսկի դեպո մնում էր ընդամենը երկու կանգառ:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: