Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոսը Բրազիլիա իր այցի ավարտին մեծ նվիրատվություն է կատարել Ռիո դե Ժանեյրոյի ամենավտանգավոր և ամենաաղքատ թաղամասերից մեկին Վարժինիային,ինչպես նաև սուրբ Ֆրնացիսկոսի հիվանդանոցին:

«Հռոմի Պապը Վարժինիային և հիվանդանոցին 20 հազար եվրո օգնություն է տրամադրել»,- լրագրողներին է հայտարարել արքեպիսկոպոս Օրանի Թամփեստան:

Բրազիլիայում գտնվելու ժամանակ Հռոմի Պապը այցելել է այդ աղքատ թաղամաս, տեղի ժամատանը պատարագ է մատուցել և շփվել տեղի բնակիչների հետ:

 Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսի վերջին այցելության հիմնական նպատակը հարավամերիկյան պետություն երիտասարդների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելն է: