Ֆեմենիստների անկախ խումբը որոշել է անցկացնել հերթական ակցիան` «Փակում ենք կուսության ինստիտուտը» անվամբ: Ցուցարները որոշել են հավաքվել այսօր հուլիսի 30-ին Փորձաքննության ազգային բյուրոյի դիմաց, որը այդ թվում առաջարկում է բոլոր ցանկացողներին վերականգնել կուսությունը:

Խոսելով փողոց դուրս գալու իրենց պատճառների մասին, ֆեմենիստուհիները նշել են, որ «Կուսության համակարգը հասարակության մեջ արմատացած այնպիսի երևույթների արդյունք է, ինչպիսիք են հսկողությունը կնոջ սեքսուալության վրա, սեքսիզմը, կնոջ սպառողական վերաբերմունքը և երկակի բարոյական ստանդարտները: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը ցուցարների մոտ նաև մեծ զայրույթ է առաջացնում կուսության ստուգման փորձագիտական անալիզը:

Միջինը տարեկան 200 վրացուհի դիմում է Թբիլիսիի Դատական փորձաքննության ազգային բյուրո իրենց կուսությունը հաստատելու համար: Այդպիսի փորձաքննության արժեքը կազմում է 100 դոլար և զբաղեցնում է 4-5 օր: