ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հիմնվելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման պահանջների վրա, բազմիցս հորդորել է զանգվածային լրատվամիջոցներին, անհատներին կամ առանձին քաղաքական վերլուծաբաններին զերծ մնալ զանգվածային լրատվամիջոցներով կամ հրապարակային բնույթ կրող այլ եղանակներով ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող, հանրության ներքին միասնությունը խաթարող տեղեկություններ տարածելուց, սակայն այդուհանդերձ որոշ անձինք, նույնիսկ պատերազմական իրավիճակներում, շարունակում են սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասելու անթույլատրելի վարքագիծը:


Մասնավորապես՝ «Shame.am» էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը նույն կայքում, ինչպես նաև իր անձնական ֆեյսբուքյան էջում 05.10.2020թ. հրապարակել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը դնում է Փաշինյան Նիկոլի հեռացման հարցը» վերտառությամբ հոդվածը, որտեղ, անտեսելով ռազմական դրության ժամանակ առկա սահմանափակումները, իր ենթադրությունները, միակողմանի չփաստարկված կարծիքները կամ ակնհայտ սուտ տեղեկությունները մատուցել է հանրությանը որպես «ճշմարտություն»...

Իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Shame.am» էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը, նա գրել է.«Այսօր մոտ երեք ժամ անցկացրել եմ ԱԱԾ-ում: Բացատրություն եմ գրե իմ երեկվա հրապարակման մասին, որտեղ գրել էի, որ Լադիմիր Լադիմիրիչն ուզում է Նիկոլ Վովայիչին գործից հանել: Մի խոսքով, հերքման պահանջ կա, հետևաբար, պետք է հերքեմ հետևյալը. «Փաստորեն, հայ ժողովուրդը հայտնվել է պատանդի կարգավիճակում մի խայտառակ ստախոս, դրամաշորթ, կոնտրաբանդիստ, փողով հոդված գրող ու չգրող, կաշառակեր, թալանչի ստոր արարածի ձեռքում»:


Եվ ուրեմն,
ՀԵՐՔՈՒՄ
Փաշինյան Նիկոլըխայտառակ ստախոս չէ, դրամաշորթ չէ, փողով հոդված գրող ու չգրող չէ, կաշառակեր չէ, թալանվի չէ, ստոր արարած չէ: Հետևաբար, հայ ժողովուրդը նրա մոտ պատանդ չէ: Ինչ վերաբերում է Փաշինյան Նիկոլին աշխատանքից հեռացնելուն, ապա հեռացնողը ես չեմ, հետևաբար, դա պիտի հերքի ՌԴ նախագահը:
Ամեն…»