Ծանրքաշային ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Իբիցայում գտնվող գիշերային ակումբում կռվել իր վաղեմի հակառակորդ բրիտանացի բռցքամրտիկ Դարեկ Չիսորայի հետ:

Այս մասին պատմել բրիտանացի բռցքամարտիկի մարզիչ Դոն Չարլսը:

Չարլսի խոսքերով երկու բռնցքամարտիկն էլ հանդիպել են իսպանական հանգստավայրի գիշերային ակումբում հանկարծակի: Կլիչկոյի և Չիսորայի միջև բանավեճ է սկսվել,ինչից հետո ստիպված են եղել միջամտել ակումբի անվտանգության աշխատողները:

«Այո, նրանք վաղեմի հաշիվներ ունեն, սակայն ամեն ինչ շատ պատահական է եղել: Նրանք երկուսն էլ հանգստանալիս են եղել Իբիցայում և հանդիպել են զվարճալի կենտրոններից մեկում»,- հայտարարել է Դոն Չարլսը:

36 ամյա Կլիչկոն բոլոր հիմքերն ունի 29 ամյա Չիսորայի նկատմամբ զայրույթ ունենալու համար: 2012 թվականի փետրվարին բրիտանացին թքել էր Վլադիմիրի դեմքին Վիտալիի հետ մարտից առաջ:

Բացի դա Չիսորան ապտակել եր Կլիչկոյին կշվելու ժամանակ: Իր արարքի համար բրիտանացին տուգանվել էր: