Հերթական մեծ սկանդալն է առաջացել Apple-ի ներկայացուցիչ չինական կազմակերպության շուրջ: Այս անգամ չինացի իրավապաշտպանների կողմից սուր քննադատության է ենթարկվել ամերիկյան կազմակերպության չինական ներկայացուցիչ թայվանական Pegatron Corp.-ի կողմից:

Նյու Յորքում գործող իրավապաշտպան China Labor Watch կազմակերպությունը մեղադրել են Pegatron-ին մանկական աշխատանքի օգտագործման և այլ միջազգային, այդ թվում նաև չինական օրենքների և ստանդարտների խախտման մեջ:

CLW-ի փորձագետները մարտ-հուլիս ամիսներին գաղտնի այցելել են Pegatron-ի կազմակերպություն,որը ընտվրել է Apple-ը բյուջետային iPhon-ների հավաքման համար և այնտեղ հայտնաբերել են անչափահաս աշխատողների, որոնց պարտադրում են աշխատել նաև աշխատանքի ժամից դուրս և առանց հավելյալ աշխատավարձի:

Բացի դա Pegatron-ի գործարաններում կին աշխատողները պաշտպանված չեն սեռական ոտնձգություններից, հաստատում է CLW-ին: Այլ պահանջների մեջ նշվում է կանանց իրավունքների խախտումը, աշխատանքի վատ և վտանգավոր պայմանները: