Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նոր քարոզարշավ է սկսել հանրահայտ օնլայն լուսանկարների Instagram կայքի միջոցով:

Ինչպես հաղորդում է անգլիական Independent պարբերականը Ասադը Instagram-ում իր էջի միջոցով քարոզարշավը սկսել է միայն անցած շաբաթ՝ Դամասկոսում մի շարք ապստամբների սպանությունից և կառավարական զորքերի կողմից ռազմավարական կարևոր Հոմս քաղաքի նվաճումից մի քանի օր անց:

Բաշար Ասադը, ով մեղադրվում է Անգլիայի և Ամերիկայի կողմից իր իսկ բնակչության նկատմամբ սիրին օգտագործելու մեջ, Instagram-ի նկարներում պատկերված է կնոջ Ասմայի հետ: Նրանք երկուսով շրջագայում են երկրով մեկ, ողջունում տեղի բնակիչներին, մաքրում արտասուքները երեխաների երեսից և այցելում հիվանդներին հիվանդանոցներում:

Երեք տարի տևացող կոնֆլիկտը ռեժիմի և հակակառավարական ուժերի միջև, գլխավորապես Սիրիայի ազատ բանակի միջև, տարածվել է նաև Սիրիայի սահմաններից դուրս Լիբանանում, Իրաքում և Թուրքիայում և վախ կա, որ այն կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության: