Drive-in ծրագրի շրջանակներում օգոստոսի 26-ին Ցյուրիխի արևմուտքում աշխարհում առաջին անգամ ստեղծվելու է տաս սեքս արկղ մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Այս մասին հաղորդում է Корреспондент պարբերականը՝ հղում կատարելով Le Temps-ին:

Արկղերը տեղադրվելու են Ցյուրիխի երկաթգծի և Բերն-Ցյուրիխ մայրուղու միջև:

Սեքս արկղերը աշխատելու են երեկոյն ժամը յոթից մինչև առավոտյան 5-ը: Հաճախորդները իրենց տրանսպորտային միջոցները կարող են կանգնեցնել հատուկ առանձնացված վայրերում:

Այժմ քաղաքում արձանագրված է սեքս արդյունաբերության 245 օրինական աշխատող: Այսպիսով ամառվա վերջում 30-40 մարմնավաճառ աշխատելու են Drive-in համակարգով: