Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի տարածքի վրա, քանի որ Հայաստանի հանդեպ ոչ մի տարածքային պահանջ չունի և նրա ամբողջականության հանդեպ ոտնձգություններ չի անի։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է EurAsiaDaily-ին։ ՀԱՊԿ ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական կողմը բավականաչափ խելամիտ է ու իր ժողովրդի հանդեպ պատասխանատվություն ունի, որպեսզի նման որոշումներ չընդունի՝ հասկանալով, որ դա անմիջապես կփոխի իրավիճակը։ «Հայ ու ադրբեջանցի քաղաքական գործիչների խելամտությունը թույլ չի տա նոր մակարդակով հակամարտության սրումը»,- ասել է նա։