«Ռոսիա» հատուկ նշանակության ինքնաթիռը Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողների հետ վայրէջք է կատարել Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թռիչքի ժամանակ լրագրողները քնել են: Կառավարական պատվիրակության անդամները, որոնք ժամանել էին Երևան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, վիրավոր լրագրողներին են զիջել իրենց տեղերն առաջին սրահում՝ տեղափոխվելով այլ սրահ:
Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ կրակ էր բացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողներ Յուրի Կոտենկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: