ՊԲ երեք զինծառայողներ ոչ միայն կարողացել են ադրբեջանական շրջափակումից դուրս գալ, այլև էական կորուստներ պատճառել հակառակորդին։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շարունակում է հերոսական պատմություններ ներկայացնել առաջնագծից։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը»,– նշված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Երեք զինծառայողներն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների: