«Նոր Ալիք 2013» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթն այս տարի լի էր անակնկալներով և  հյուրերի «բաց» զգեստներով: Եվ չնայած  մրցույթն ավարտվել է, քննարկումներն ու  քննադատությունները  դեռ շարունակվում են:

Մրցույթի  փակման արարողության ժամանակ  թափանցիկ  ներքնազգեստներով է  ներկայացել ռուսական «Սերեբրո» խմբի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է eg.ru-ն:

Այս տարի  նրանք իսկապես կարողացան շոկի ենթարկալ  հյուրերին: Եվ դրա ամբողջ մեղավորությունը նրանց հագուստն է:  Նույն մրցույթի ժյուրիի անդամ  պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի  «աշակերտները» բեմ են բարձրացել  շատ բաց հագուստներով, որոնք միայն մասնակիորեն էին  փակում  նրանց  կազմվածքը:

Պետք է  նկատել, որ  երգչուհիներն ունեն հիանալի կազմվածք, սակայն դա չխանգարեց  հանդիսատեսին հանդես  գալ քննադատություններով:  Բացի դա, երգչուհիները անկեղծորեն  դիրքեր են  ընդունում` լուսանկարվելու համար: Ավելի ուշ  խմբին է  միանում նաև ժյուրիի անդամ  Տոտո Կուտունյոն, ով ակնհայտ  հաճույքով  գրկում և համբուրում էր նրանց` առանց տեսախցիկներից քաշվելու: