Արցախ գտնվող ռուս լրագրող Սաշա Կոցն իր Տելեգրամում տեսանյութ ապացույց է բերել, թե ինչպես են սիրիացի վարձկանները կռվում Արցախում։
Նա գրում է․
«Իսկ հիմա պաշտոնապես․ առաջին տեսանյութը, որ հաստատում է սիրիացի վարձկանների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
-ադրբեջանական ռազմական տեխնիկա
-տեղական համազգեստ
-Իդլիբի բարբառ
-եղանակը մոտավոր նույնն է, ինչ մարտերի առաջին շաբաթում
-ջղաձիգ կրակոցներ
-տաչանկա
Ամենայն հավանականությամբ կադրերում «Սուլթան Մուրադ» կամ «Ալ-Համզա» դիվիզիաներն են։
Տեսանյութն՝ այստեղ