ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։
Եւ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»։