Հայտնի անձ լինելը դժվար գործ է: Շատ հայտնիների մոտ լինում են դեպրեսիաներ, հոգեկան խանգարումներ և խնդիրներ ալկոհոլի ու թմրանյութերի հետ:
Հոլիվուդյան դերասանուհի Ամանդա Բայնսը երկուշաբթի երեկոյան հոսպիտալացվել է Կալիֆորնիայի հոգեբուժական կլինիկա: Ավելի վաղ նա զանգահարել է հրշեջ ծառայություն: Վերջիններս դեպքի վայր ժամանելով, հայտնաբերել են դերասանուհուն բենզինը ձեռքին: Ոստիկանության հարցերին նա չի կարողացել նորմալ պատասխաններ տալ, ինչից հետո որոշվել է նրան ուղարկել կլինիկա 72 ժամով: Ամանդայի մոտ խնդիրներն ի հայտ են եկել դեռ վաղուց:
Հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Քետրին Զետա-Ջոնսը հոգեբուժական կլինիկայում անցել է բուման կուրս 2011 թ.-ին: Այդ ընթացքում նա տառապել է ամուսնու ծանր հիվանդության պատճառով: Վերջինս պայքարում էր քաղցկեղի դեմ: 2013-ին նա նորից հայտնվեց հոգեբուարանում:
2012թ.-ին հայտնի դերասան Ջերարդ Բատլերը անձամբ դիմել մասնագիտացված հաստատություններին: Մինչ այդ նա անցել է բուժման կուրսեր` ուժեղ ազդեցության միջոցների դեմ: Նման միջոցներին Բատլերը սկսել է դիմել անցյալ տարի` փորձելով պայքարել սթրեսների դեմ:
2008-ին հայտնի ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսին տարել էին հոգեբուժական հիվանդանոց: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իր երեխաների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա չէր ցանկացել երեխաներին ետ տալ վերակացուին և երեխաներից մեկի հետ փակվել էր լոգարանում: Երբ եկավ ոստիկանությունը, երգչուհին հայտարարեց, թե վերջ կտա իր կյանքին որդու աչքի առջև: Սակայն ամեն ինչ ավարտվեց շատ արագ` բժիշկները նրան տարան:
Ամերիկյան դերասանուհի Դրյու Բերիմորը մի որոշ ժամանակ տառապել է կլաուստրաֆոբիայով և բուժվել է տարբեր կլինիկաներում: ԶԼՄ-ների տվյալներով, փակ տարածության հանդեպ վախը նրա մոտ առաջացել է ալկոհոլ և թմրամիջոցներ օգտագործելու հետևանքով:
2010թ.-ին հոլիվուդյան դերասան Չառլի Շինը հոգեբուժարան է տեղափոխվել իիր հյուրանոցի համարից: Անվտանգության աշխատողները կանչել էին ոստիկանություն այն բանից հետո, երբ լսել էին բղավոցներ և ուեղ աղմուկ դերասանի սենյակից: Նա հայտնաբերվեց իր սենյակում ամբողջությամբ մերկ և հարբած: Ինչպես նաև նա պնդում էր, թե իր հետ սենյակում գտնված աղջիկը գողացել է իր դրամապանակը:
Հոգեբուժական և այլ կլինիկաներ այցելության քանակով ռեկորդակիր է համարվում հոլիվուդյան դերասանուհի Լինդսեյ Լոհանը: Այժմ դատարանի որոշմամբ նա անցնում է երեք ամիս տևողությամբ կուրսեր` մամուլի, երկրպագուների, հավաքույթների, ինչպես նաև վտանգավոր նյութերի հանդեպ բուժման նպատակով: