Փաթրիք Լանքասթերը YouTube-ի իր ալիքում քիչ առաջ ռեպորտաժ է հրապարակել, որը պատմում է արցախցի մի տարեց տղամարդու մասին, ով միայնակ է ապաստարանում, քանի որ նրա չորս որդիները առաջնագծում են: Բացի այդ, տարեց տղամարդն իր որդիներին դեռ պետք է պատմի, որ իրենց տունն ավերվել է ադրբեջանական գնդակոծությունների ժամանակ: