Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապաhների հարցի քննարկման մասին: Նա այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։


«Այս տարածաշրջանում ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցը»,- ասել է Զասը: Նրա խոսքով՝ արդեն երկխոսություն է ընթանում հակամարտող կողմերի միջև։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղապահների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ: