Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, ով հաճախակի անդրադառնում է Ադրբեջանում կռվող սիրիացի ահաբեկիչներին, իր թվիթերյան էջում քիչ առաջ նոր վկայություն է հրապարակել այդ թեմայով՝ ձայնագրություն հրապարակելով Ադրբեջանից վերադարձած սիրիացի վարձկանի հետ հեռախոսազրույցից: Նա մեջբերել է Ադրբեջանից վերադարձած սիրիացի վարձկանի խոսքը:
«Նրանք ուղարկեցին Համզա խմբավորման 1000 զինյալի, որոնցից շուրջ 300-ը վերադարձել են, մեծ մասը՝ զոհվել (Ես դեռ զարմանում եմ, որ վերադարձել եմ): Համզա խմբավորման մնացած մարտիկները նույնպես հուսահատությունից ցանկանում են հեռանալ, բայց նրանց թույլ չի տրվում»-ասել է սիրիացի վարձկանը:
Սիրիացի վարձկանը նաև նշել է, որ ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք 200 մետր հետ էին մնում և սիրիացիներին օգտագործում էին որպես կենդանի վահաններ:
Վարձկանը նաև նշել է, որ սիրիացիները զոհվում էին անմիջապես, օրական 5-10 հոգի, երբեմն ավելի շատ: Մեկ անգամ հայ դիպուկահարները սպանել են 28 հոգու:
Նա նաև պատմել է, որ իրենց խաբել են և ասել են, որ նրանք պետք է Ադրբեջանում զբաղվեն պահակային ծառայությամբ: