Մի քանի երգ, որը փոփի հանգուցյալ արքա Մայքլ Ջեքսոնը ձայնագրել է 30 տարի առաջ Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ լույս կտեսնի 2013 թվականի աշնանը: Ստեղծագործությունները ձայնագրությունները տեղի են ունեցել Ջեքսոնի տնային ստուդիայում,սկայն նախագիծը այդպես էլ չի ավարտվել երկու երգիչների համերգային շրջագայությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Rolling Stone-ը:

Rolling Stone-ին տված հին հարցազրույցներից մեկում Մայքլ Ջեքսոնը խոստովանել է, որ նա Մերկուրիի մեծ երկրպագուն է և երազում է նրա հետ մի քանի համատեղ երգ ձայնագրել: Այդ գաղափարը իրականացել է 1983 թվականին, սակայն չի ավարտվել, քանի որ այդ տարիներին երկու երգիչն էլ ապրել են շատ խիտ գրաֆիկով:

Արդյունքում կարճ ժամանակահատվածում զույգը ձայնագրել է երեք երգ There Must Be More to Life Than This, State of Shock և Victory: Վերջին երգի պատվին Ջեքսոնը անվանել է 1984 թվականին թողարկած ալբոմը: Այս երգերի գոյության փաստը ոչ մեկ չէր հերքում, սակայն մինչև 2011 թվականը պարզ չէր  դրանց թողարկելու հարցը:

Այս երգերը լույս կտեսնեն 2013 թվականի աշնանը: Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը Ջեքսոնի և Մերկուրիի համատեղ երգերը անվանել է «շատ տաղանդավոր և ուղղակի հիանալի»: