Օգոստոսի 1-ին ավարտվելու էր կարկուտից տուժած գյուղացիների համար կազմակերպված հանգանակությունը, սակայն անհրաժեշտ գումարը դեռ չի հավաքվել:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:

Վերջինս նշեց, որ օգոստոսի 1-ին չի ավարտվի հիմնադրամի աշխատանքները և այն ևս 15 օր կշարունակի գործել:

«Որոշել ենք հետաձգել մինչև օգոստոսի 1-ը, քանի որ հնարավոր է, որ մարդիկ արձակուրդում են գտնվում և այդ ընթացքում չի բացառվում, որ փոխանցումներ կլինեն և գումարը կմեծանա»,-իր խոսքում նշեց Ալեքսան Պետրոսյանը:

Վերջինս նշեց, որ հիմնադրամին փոխանցվել է 237 միլիոն դրամ, մինչդեռ կարկտահարության պատճառած վնասը կազմել էր  25 միլիարդ դրամ: