ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է Արցախի հիմնահարցի հետ կապված ռազմական հռետորաբանության և ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին։
«ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի շուրջ։ Հույս ունենք, որ այն արագ կմշակվի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մոսկովյան հանդիպումից հետո ակնկալիքները չեն արդարացել.
«Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակվել են, ինչն անընդունելի է»,- ասել է նա։