Ամերիկայում վերսկսվել է Մեյոթ ամուսինների դատական գործը,որոնց մեղադրում են որդեգրած երեխաների բռնաբարության մեջ: Այս մասին հաղորդում է Milford Daily News-ը: Դատական գործընթացը տեղի է ունենում Մասաչուսեթսի նահանգի Վուսթեր քաղաքում:
Դատարանի առջև են կանգնել 49 ամյա Լինդա Մեյոթը, որը մեղադրվում է որդեգրած տղայի հետ սեռական հարաբերություններ ունենալու և 50 ամյա ամուսին Ջոզեֆը,ով մեղադրվում է որդեգրած անչափահաս աղջկա բռնաբարության մեջ:
Հուլիսի 30-ին ինչպես հաղորդում է Telegram-ը դատարանում ցուցմունքներ է տվել Մայոթ զույգի որդեգրած տղան: Ներկայումս նա 21 տարեկան է, նրա անունը չի նշվում: Երիտասարդի խոսքերով սեռական ոտձգությունները որդեգրած մոր կողմից սկսվել է 2005 թվականից, երբ նա 13 տարեկան է եղել: Սկզբում դրանք համբույրներ են եղել, որոնց հաջորդել են սեռական շփումները, որոնք շարունակվել են երկու տարվա ընթացքում:
Արդյունքում կինը հղիացել է և տղա է ծննդաբերել: ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ նորածինի հայրը որդեգրած տղան է: Վերջինիս խոսքերով նա մի քանի տարի թաքցրել է այդ դեպքը, քանի որ մայրը ահաբեկել է, որ տղային կմեղադրի թանկարժեք իրերի գողության մեջ:
Իր հերթին Լինդա Մեյոթի փաստաբանը, ընդունելով սեռական շփման փաստը, նշել է, որ վերջինս ոչ թե բռնաբարող է, այլ զոհ: Իրավապաշտպանի խոսքերով որդեգրած տղան ահաբեկել է կնոջը և բռնաբարել նրան:
Ջոզեֆ Մեյոթը,որին մեղադրում են իր որդեգրած աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, նույնպես չի ընդունում իր մեղքը: Աղջիկը այդ ժամանակ եղել է ութ տարեկան: Ջոզեֆ Մեյոթի փաստաբանը ընդունել է, որ վերջինս քնել է իր աղջկա հետ մեկ անկողնում, սակայն դա կատարել է, քանի որ աղջիկը վախեցել է մենակ քնելուց:
Մեյոթ ամուսնական զույգը որդեգրել է երեխաներին Ղազախստանից 2004 թվականին: Հինգ տարի անց ամուսինները ձերբակալվել են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ ունենալու մեղադրանքով: Սակայն այն ժամանակ դատական գործընթացի արդյունքում նրանք անմեղ են ճանաչվել: