Ինչպես հայտնում է TolishMedia-ն՝ Ադրբեջանում ելույթներով հանդես են գալիս բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների ներկայացուցիչները։ Նրանք բարձրաձայնում են այն մասին, որ Արցախում ադրբեջանական զորքերի անհաջող ռազմական գործողությունների հետևանքում զոհվել են իրենց ազգերի հազարավոր զինվորներ։
Պաշտոնական Բաքուն շարունակում է հերքել երկրում բողոքի ազգային ալիքի առկայության փաստը, բայց ընդդիմադիր ԶԼՄ-ները չեն կարող չբարձրաձայնել այդքան կարևոր խնդրի մասին։ Սահմանագծի առանձին տեղամասերում լեզգիներն ու թալիշները հրաժարվում են ենթարկվել հրամանատարներին։ Մարտադաշտում նրանք հայկական կողմին են հանձնում գաղտնի տեղեկություններ, զինտեխնիկան դիտավորյալ շարքից դուրս են բերում։ Ադրբեջանական կողմում հասունանում է թալիշներրի և լեզգիների մասսայական դասալքում։ Թալիշներն ու լեզգիները նաև հրաժարվում են իրենց որդիներին առաջնագիծ ուղարկել, բողոքում են ադրբեջանական իշխանությունից, որն, ըստ նրանց, սկսել է անարդար և զավթողական պատերազմ և դատապարտում է իրենց որդիներին մահվան։ Սոցցանցերում նրանք կոչ են անում չկռվել հայերի դեմ, հակառակը՝ միավորվել հայերի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի։
Talyshistantimes.com -ի հաղորդմամբ՝ Բաքուն որոշել է պայքար սկսել դավաճանների դեմ և մեկընդմիշտ ազատվել նրանցից։ Ադրբեջանի «պատժող բանակը» արդեն սկսել է այդ պայքարը և տվել նրանց ֆիզիկական ոչնչացման ծրագրի մեկնարկը։