ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ ռազմաճակատում զոհվել է կամավորական ջոկատի հրամանատար Արմեն Գևորգյանը: Ներկայացնում ենք գրառումը ստորև.
Արմենը երկար տարիների մեր ու մեր պայքարի ընկերն էր: Վերջին մի շաբաթվա ընթացքում իրա հրամանատարությամբ գործող կամավորական ջոկատով հարավի ամենաթեժ կետերում կարողացել էր բեկում մտցնի ու նույնիսկ առաջխաղացում ապահովի:
Արմենի մարտական ուղին Ղարաբաղից հետո անցել էր նաև Աֆղանստան ու Իրաք՝ որպես հայ խաղաղապահների հրամանատար: Ու մարտում էլ ավարտվեց նրա հերոսական կյանքը…