Մաքսիմ Գալկինը պատրաստվում է կինոնկարում առաջին լուրջ դերին: Շոումենը ձեռնամուխ է եղել խորհրդային «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ժամանակակից տարբերակի նկարահանումներին:

Հայտնի կատակերգակ առաջին անգամ գլխավոր դեր է խաղալու գեղարվեստական կինոնակարում: Ինչպես հաղորդում է Heat.ru-ն հայտնի կինոնկարի նոր տարբերակի նկարահանումները իր վրա է վերցրել հանրահայտ կենտրոնական հեռուստաընկերություններից մեկը:

Նախկինում Գալկինը խաղացել է միայն էպիզոդիկ դերեր,իսկ այժմ նա գլխավոր դերերից մեկն է կատարում: Դեռևս կինոնկարի անունը չեն մտածել:

«Այժմ իմ ամբողջ ուժերը տրված են այդ նախագծին: Կինոնկարի նկարահանումները տեղի են ունենում Ռուսաստանում և Ուկրաինայում: Ես հրաժարվել եմ հանգստի հետ կապված ճանապարհորդություններից, հանգստից: Ամբողջությամբ ուզում եմ նվիրվել այդ դերին»,- նշել է կատակերգակը: Նկարահանումների բոլոր մանրամասները դեռևս գաղտնի են պահում: Սակայն հայտնի է, որ ֆիլմի սյուժեում կլինեն լի հանկարծակի շրջապտույտներ: Մաքսիմ Գալկինը խաղալու է միաժամանակ ժամանակակից մարդու, մենեջերի և անգլիացի դուքսի դեր: Մի պահ երկու հերոսներն էլ փոխվում են տեղերով ժամանակի միջոցով և սկսվում է իրական կատակերգությունը:

Կինոնկարում հանդես են գալու նաև այլ հեքիաթային կերպարներ Արթուր թագավորը, կախարդ Մերլինը, Ռոբին Հուդը: Կինոնկարի պրեմիերան կցուցադրեն Россия 1 հեռուստաալիքով եկող տարի: