Ռազմի դաշտում զոհված Թաթուլ Հակոբյանի կինը՝ Անահիտ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Պաաա՜ պ... ես քեզ սպասելու եմ, տես... խոստացել ես...


Պապ... Հայաստանը մեր տունն է՞
-Հա... մեր սուրբ տունն է բալես ՝մերը
-Դու գնում ես , որ մեր տունը պաշտպանե՞ս
-Հա... գնում եմ պաշտպանեմ մեր տունը, քեզ ու մայրիկին, որ դուք միշտ ժպտաք, որ խաղաղ լինեն ձեր գիշերները, որ անհոգ լինի մանկությունը քո...
-Իսկ ե՞ րբ կգաս պապ...օրը կասե՞ս...
-Օրը չէ... չգիտեմ...բայց միասին ամանորը կնշենք...հավատում ես ինձ չէ՞
-Հա... տոնածառը զարդարելու ե՞ նք պապ
-Հա... մեր հավերժական ազատագրված հողում ես ու դու ոչ միայն եղևնին ենք զարդարելու այլ եղեւնի ենք տնկելու...
Դե արի քեզ մի հատ պինդ գրկեմ ու ես գնամ։
-Պաաա՜ պ... ես քեզ սպասելու եմմ, տես... խոստացել ես...
-Ես իմ խոստումը միշտ եմ կատարում իմ հրաշք ...
ԵՍ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ
ԵՍ ԳԱԼՈՒ ԵՄ

Այս խոսքերով էլ 26-ամյա Թաթուլ Հակոբյանը հրաժեշտ էր տվել իր որդուն՝ փոքրիկ Մոնթեին, ու մեկնել Արցախ: Ոսոխի գնդակը Թաթուլին էլ հասավ, որդուն տված խոստումը չկատարեց՝ անմահացավ»: