Ամենայն հավանականությամբ Բունդելիգայի արդեն երկրորդ տուրում խաղադաշտ դուրս կգա  Բորուսիայի աստղային նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Այնուամենայնիվ արդեն չորեքշաբթի օրը հայտնվել է ուրախ լուր ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստի մասին: Նա վերադարձել է մարզումներին, սակայն դեռևս թիմից առանձին: Ակումբի հետ կատարյալ մարզումները վերսկսել են Վայդենֆելերը և Բենդերը: Բացի երակարատև վնասվածք ստացած Լուկաշ Պիսչակից և Յակուբ Բլաշիկովսկիից վնասվածք է ստացել նաև Իլկայ Գյունդոգանը:   

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դեռևս աշխատում է կազմ վերադառնալու ուղղությամբ վնասվածքից հետո և իր նորամուտը Բունդեսլիգայում «Բորուսիայի» շապիկով ամենայն հավանականությամբ կնշի Բունդեսլիգայի երկրորդ տուրում Բրաունշվեյգի դեմ խաղում օգոստոսի 18-ին: Խաղացողի վերականգնումը ընթանում է ծրագրին համապատասխան: