Կիսամերկ տղամարդը ներխուժել է Քյոլն/Բոննի գերամանական օդանավակայանի ռազմական փակ տարածք, մտել կառավարական ինքնաթիռ և այնտեղից ուղարկել SOS ազդանշան: Ինչպես հաղորդում է Koelnische Rundschau-ն` հղում կատարելով Քյոլնի դատախազության ղեկավար Ուլրիխ Բրեմերին, տղամարդը հոգեկան հիվանդ է եղել:
Ընդ որում սա չի հանում հարցերը կապված օդանավակայանի անվտանգության ախատակիցներին, որոնք չեն նկատել, թե ինչպես հուլիսի 25-ի երեկոյան օտար մարդը` թուրքական ծագմամբ գերմանացին, մտել է խստորեն պահպանվող ռազմավարական օյեկտի տարածք: 24 ամյա Վոլկանը լրատվական միջոցների համաձայն թմրամիջոցների թույլ ազդեցության տակ ներխուժել է կառավարական Airbus A 320 ինքնաթիռ օդաչուի սենյակ, որով մյուսների թվում կարճ տարածքներ թռիչքներ է կատարում Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը: Երիտասարդը նստել է օդանավի ղեկին և սկսել շարժել ղեկը և սեղմել կոճակները, ամենայն հավանականությամբ փորձել է աշխատացնել շարժիչը:
Բարեբախտաբար օդանավում էլեկտրոէներգիան անջատված է եղել,այդ պատճառով անկոչ օդաչուին հաջողվել է միայն աշխատացնել ռադիոազդանշային համակարգը, ինչը խուճապ է առաջացրել օդանավակայանում: Անվտանգության աշխատակիցները,որոնք շտապել են օդանավի մոտ, բացահայտել են, որ օդաչուի դուռը փակ է ներսից և չեն կարողացել բացել այն: Դուռը կարողացել են բացել միայն դեպքի վայր ժամանած ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները:
Հոգեկան հիվանդին ուղարկել են հոգեբուժարան բուժվելու համար, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, օդանավակայանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ սկսվել է ներքին հետաքննություն: