Իրանական Azariha Telegram ալիքը ցույց է տվել Իրանի սահմանի երկայնքով ադրբեջանական զորքերի գործողությունների հետևանքով Իրանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ավերված վիճակը։ Հաղորդում է infoteka24-ը։
«Հյուսիս-հարավ ուղղությամբ իրենց դիրքերը տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ։ Մյուս կողմից, ԱԹՍ-ներ են ուղարկում Իրան և թաքֆիրիստներին են (ահաբեկիչներին) տեղակայել իրանական սահմանին»,- գրում է Telegram ալիքը։