Կանխվել է ահաբեկչություն Մոսկվայի ռեգիոնում։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայոյթւոնը։ Ուժայինները ձերբակալել են ծագումով Կենտրոնական Ասիայից 1999 թվականի մի անձի, ով միջազգային ահաբեկիչների ցուցումով նախապատրաստել է ահաբեկչական բռնարարք՝ պետական իշխանության մարմիններից մեկում։ Ահաբեկչական բռնարարքն իրականացնելուց հետո նա նախատեսած է եղել մեկնել Մերձավոր Արեւելք։ Իրականացված հատուկ գործողության ընթացքում ահաբեկչի գաղտնարանից հայտնաբերվել են ռումբի պատրաստման համար նախատեսված բաղադրատարրեր։
Նաեւ հայտնաբերվել է նամակագրություն գրոհայինների հետ, ուղեցույցներ պայթուցիկների պատրաստման համար, ինչպես նաեւ՝ տեսանյութեր՝ ահաբեկիչների պարագլուխներին հասցեագրված երդմամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։