Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է՝

Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է. Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքյուր Համիդովը։ Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել, երբ 2րդ կորպուսի 706 բրիգադի հրամանատար էր։ Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել. երկուսը հետմահու, մեկը՝ Շյուքյուրը, կենդանության օրոք։ Ապրիլյանին աչքի էր ընկել նաև նույն 2րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը, ով ստացավ գեներալ-մայորի կոչում [բայց ոչ ազգային հերոսի կոչում, սկզբում սխալ էի գրել]։ Ինչպես գրել է ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թակ [մենակ] Մայիսը մնաց»։


------ Հ.Գ. Սկզբում սխալ էի գրել, Մայիսը ազգային հերոս չէ։