Սանդալների և կիսագուլպաների զուգակցությունը ճանաչվել է բոլոր ժամանակների նորաձևության ամենակարևոր թյուրիմացությունը: Այս մասին վկայում են բրիտանական Debenhams սուպերմարկետների ցանցի կողմից անցկացված սոցհարցումները: Այս մասին հաղորդում է МК Web-ը: Հատկապես հարցվածների որ տոկսոն է կիսագուլպաներով սանդալները համարել նորաձևության ձախողում, չի նշվում:
Մեկնաբանելով հարցումների արդյունքները` սուպերմարկետների ներկայացուցիչը նշել է, որ ոչ շատ վաղ անցյալում կիսագուլպաները սանդալների հետ հայտնվել են նարաձևության հարթակներին(նորաձևության տներ Christian Dior և Chanel ներառել են այս զուգորդումը իրենց հավաքածուներում) այդպիսի զուգորդությունը մարդկանց դուրը չի գալիս: «Հնարավոր է նրանք գեղեցիկ տեսք ունեն նորաձևության հարթակներում, սակայն ոչ առօրյա կյանքում»,- հայտարարել է նա:
Երկրորդը համարվել է պլատֆորմով կոշիկները, իսկ երրորդը գոտկատեղից շատ ցածր տաբատները: Նորաձևության թյուիմացությունների տասնյակը ունի հետևայլ տեսքը:
- Կիսագուլպաներով սանդալներ
- Պլատֆորմով տղամարդկանց կոշիկներ
- Գոտկատեղից ցածր տաբատներ
- Թավշե սպոևտային բաճկոններ
- Կանացի կարճ սպորտային տաբատ
- Կարճ վերնաշապիկներ և բաճկոնները
- Կաշվե պայուսակներ
- 1980-ական ոճի սպորտային բաճկոններ
- Բեյսբոլկաները
- Մազերի լայն ռեզիններ