UEFA-ն ադրբեջանական «Քարաբախ» ակումբին պատժել է ռազմական ողջույն ցուցադրելու համար: Դա տեղի է ունեցել լեհական «Լեգիայի» դեմ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի փուլի խաղից հետո:


Ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի մյուս ներկայացուցիչները կիսաշրջան են կազմել և ռազմական ողջույն են տվել՝ աջ ձեռքը դնելով քունքին:


Նկատողության տեսքով կարգապահական պատիժ է ստացել 13 ֆուտբոլիստ, այս մասին հաղորդել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կայքը: