Չինացի գիտնականները բացահայտել են, որ անցանկալի հղիությունը և վեներական հիվանդությունների կանխարգելմանը զուգահեռ պահպանակները ևս մեկ շատ կարևոր հատկություն ունեն: Գիտնականների այս հետազոտության մասին մանրամասն ներկայացված է Public Library of Science (PLOS) գիտական ամսագրում:

Պեկինում գտնվող Friendship Hospital հիվանդանոցի աշխատակիցները ուսումնասիրել են 164 18-45 տարեկան  ամուսնացած առողջ կանանց, որոնք չեն օգտագործել ծննդյան հսկողության դեղահատեր: Այս միջոցների փոխարեն 72 չինուհի նախապատվություն է տվել պահպանակներին, 52-ը` ներարգանդային պարույրին, իսկ 35-ը օրացույցային մեթոդին, որի համաձայն կանայք զերծ են մնացել սեռական հարաբերություններից բերրի օրերին:

Հետազոտության ժամանակ գիտնականները մեծ ուշադրություն են դարձրել լակտոբացիլներին, որոնք կարևոր դեր են խաղում կանանց սեռական օրգանի օպտիմալ վիճակի ապահովման համար, քանի որ կանխարգելում են բակտերային վագինոզի առաջացումը(սեռական օրգանների ստորին հատվածի բորբոքային հիվանդություն):Այս բացիլները կապ ունեն նաև վեներային հիվանդությունների առաջացման վտանգի նվազման հետ:

Ուսումնասիրելով 164 կանանց գիտնականները հաստատել են, որ բակցիլների քանակը բարձր է այն խմբի մոտ, ովքեր օգտագործում են պահպանակներ: