Արքայադուստր Դիանայի սիրավեպի մասին մանրամասները հայտնի են դարձել Vanity Fair ամսագրի սեպտեմբերյան համարին տված հարցազրույցի շնորհիվ: Արաքայադստեր ընկերուհիներից մեկը`Ջեմայմ Խանը, բացահայտորեն պատմել է պարբերականին Լեդի Դիի և պակիստանցի վիրաբույժ Խասնաթ Խանի միջև սիրավեպի մասին:

Ջեմայմի խոսքերով արքայադուստրը «խենթի պես սիրահարված է եղել» Խանին: Այնպես որ ցանկացել է ամուսնանալ նրա հետ և լուրջ մտածել է Խասնաթի համար Պակիստան տեղափոխվելու մասին: Դիանան անգամ ցանկացել է նրանից աղջիկ ունենալ:

«Արաքայզն Ջորջի տատին երբեք չի իմանա» անվամբ հոդվածում Ջեմայմը պատմել է, որ Դիանան միշտ լսել է նրա խորհուրդները, երբ բարեգործական նպատակներով այցելել է Պակիստանյան Լահոր քաղաք: «Նա ցանկանում էր իմանալ արդյոք դժվար չէ հարմարվել կյանքին Պակիստանում: Միևնույն ժամանակ նա գաղտնի կերպով այցելել է Խասնաթի ընտանիքին, որպեսզի քննարկի հարսանիքի հնարավորությունը»,- Ջեմայմի խոսքերն է մեջ բերում 7 дней-ը:

Նշվում է նաև, որ հենց օրինական ամուսնությունն է խորընդոտել Ուելսի արքայադստեր և պակիստանցի վիրաբույժի հարաբերություններին: Չնայած որ Դիանան ձգտում էր դրական ազդեցություն թողնել Խանի հարազատների վրա և դուր գալ նրա մորը, սիրահարը որպես իրական մահմեդական չէր ներկայացրել լեդի Դիին որպես իր կին: Արքայազն Չարլսի հետ ամուսնությունն ու բաժանումը, երկու թագաժառանգների ծնունդը նույնպես պատճառներ են հանդիսացել, որ արքայադուստրը կարողանար լիներ Խասնաթի օրինական կինը: «Որդուն ամուսնացնել եվրոպացու հետ ամենասարսափելի մղջավաջն է յուրաքանչյուր պահպանողական կնոջ համար Պակիստանում»,- նշել է Ջեմայմը:

Լեդի Դիի և Խասնաթի հարաբերությունները ավարտվել են այն ժամանակ, երբ արքայադուստրը հանդիպել է Դոդի ալ Ֆաեդի հետ: Սակայն արքայադստեր ընկերուհիններից մեկը համոզված է, որ Դիանան սկսել է հանդիպել Դոդիի հետ Խասնաթի մոտ խանդ առաջացնելու համար:

Հիշեցնենք, որ Դիանայի մահից հետո Խասնաթը հարցազրույցներից մեկում արքայադստեր հետ ամուսնությունը անվանել էր «անհեթեթ գաղափար»: