Հարավային ուղղությամբ հակառակորդը ոչ միայն չի կարողանում զարգացնել նախօրերին ունեցած հաջողությունները, այլև որոշ հատվածներում՝ զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով՝ անցել է պաշտպանության: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը.


«Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու հարավային ուղղությամբ հակառակորդը ոչ միայն չի կարողանում զարգացնել նախօրերին ունեցած հաջողությունները, այլև որոշ հատվածներում՝ զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով՝ անցել է պաշտպանության:

Այսօր գտնվելով մարտագծի Բերձոր-Իշխանաձոր մարտական գործողությունների շրջանում և ականատեսը լինելով մեր զորատեսակաների փայլուն պատրաստականությանը, համոզվեցի, որ ամեն ինչ արվում է այնպես, որպեսզի վերջնական արդյունքում ունենանք լիարժեք ՀԱՂԹԱՆԱԿ»։