Ավստրալիայի բնակիչ Ֆելիկս Զեմդեգսը հաղթել է Լաս Վեգասում տեղի ունեցած մրցույթում` կարողանալով կուբիկ-ռուբիկը հավաքել 8,18 վայրկյանի ընթացքում: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
8,18 վայրկյան արդյունքը ընդհանուր փորձերի միջին ժամանակն է, իսկ այդ ընթացքում նա անգամ գլուխկոտրուկը լուծել է 7,36 վայրկյանում:
Բացի դա 17 տարեկան Զեմդեգսը հաղթել է մեծ կուբիկի և մեկ ձեռքով գլուխկոտրուկը հավաքելու մրցույթները:
Զեմդեգստին է պատկանում նաև մի քանի այլ նախկին համաշխարհային ռեկորդներ: Նրա ցուցիչներից լավագույներից մեկը համարվում է 5,66 վայրկյանը:
Հիշեցնենք, որ կուբիկ-ռուբիկի հավաքման Եվրոպայի առաջնությունը, որը անցյալ տարի տեղի էր ունենում Վրոցլավում հաղթել էր ռուս Սերգեյ Ռյաբկոն: Նա կուբիկի հավաքման համար ծախսել էր 8,89 վայրկյան: