Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի եւ Էրդողանի վրա, որպեսզի այս պատերազմին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոտում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Երեկ ես խոսել եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի եւ Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այս պատերազմին»,- գրել է կոնգրեսականը։